Ախտահանման հայտերի ընդունում Մուտք

Մեր մասին

Ողջույն բարեկամ,

Stopcoronavirus.am կայքը գործարկվել է Հայաստանում համավարակի տարածումը կանխելու նպատակով: Մենք առաջարկում ենք մեր ծառայությունները շրջակա միջավայրը, փակ կամ բաց տարածքները ախտահանելու համար: Մեր կազմակերպությունը վերազինված է տեխնիկական ու ախտահանող լավագույն միջոցներով և իրականացնում է բարձր մակարդակի ախտահանում: Օգտագործվող նյութերը չեն կարող վնասել մարդկանց առողջությունը, թողնել տհաճ հետքեր կամ փչացնել ախտահանվող առարկաները: Ախտահանումից անմիջապես հետո կարելի է աշխատել տվյալ տարածքում, լինել առավել ապահով ու պաշտպանված բոլոր տեսակի վտանգավոր վիրուսներից:

Ուշադրությո՛ւն, Stopcoronavirus.am- ը նաև սոցիալական նախաձեռնություն է, որին կարող է մասնակից դառնալ մեզանից յուրաքանչյուրը: Մեր գործընկեր կազմակերպությունների և անհատների միջոցով մենք արդեն իսկ իրականացրել ենք բազմաթիվ սոցիալական միջոցառումներ, բարեգործական ու կամավորական սկզբունքներով ախտահանել տարբեր տարածքներ՝ այգիներ, դպրոցներ, մանկապարտեզներ: Այս ծրագրերը նաև ձեր շնորհիվ ու ձեր մասնակցությամբ կարող են շարունակվել և օգնել մեր երկրին ու ժողովրդին պատուհասած այս աղետի առաջն առնելու համար:

Եղեք տեղեկացված և տեղեկացրեք մեր գործունեության մասին ձեր շրջապատի մարդկանց ու գործընկեր կազմակերպություններին, նպաստեք ավելի շատ տարածքների ախտահանման:

Վստահ ենք, միայն միասնաբար կարող ենք հաղթել այս մեծագույն չարիքի կանխարգելմանն ու տարածմանը:

Շնորհակալություն համագործակցության ու սոցիալական բարձր պատասխանատվության համար: