Ախտահանման հայտերի ընդունում Մուտք

Բլոգ

Մեր փորձառու աշխատակիցները կախտահանեն ինչպես բնակելի, այնպես էլ արտադրական տարածքները։ Բնակելի և ոչ բնակելի տարածքների ախտահանումն իրականացվում է բացառապես պրոֆեսիոնալ նյութերով, որոնք անվտանգ են մարդու առողջության համար, ինչպես նաև՝ եվրոպական առաջատար արտադրողների սարքավորումներով:

ՆՅՈՒԹԵՐ

Մենք օգտագործում է Եվրոպայից ներմուծված բարձրակարգ ախտահանող նյութեր, որոնք ունեն համապատասխան վկայականներ և թույլտվություն՝ տեղական շուկայում առանց սահմանափակումների և հակացուցումների կիրառման համար: Նյութերի կարևորագույն առավելություններն են դրանց հեշտ օգտագործումը, արդյունավետությունն ու արագ չորացումը՝ նվազագույնի հասցնելով պատվիրատուին պատճառած անհանգստությունը:

Ախտահանման աշխատանքներում օգտագործում ենք ֆրանսիական արտադրության բարձրորակ, ոչ ալկոհոլային և քլորային հիմքերի խտանյութեր։ Դրանք ցուցված են բոլոր վիրաբուժական և բժշկական գործիքների մաքրման, լվացման և ախտահանման համար, նախատեսված են ցանկացած տարածքի ախտահանման աշխատանքների համար՝ շքամուտքեր, աշխատանքային սենյակներ, միջանցքներ, խոհանոցներ, զուգարաններ և այլն։ Ախտահանումից բացի ունեն լվացող ու հոտակլանիչ ազդեցություն։ Կորոնավիրուսի (Covid 19) չեզոքացումից բացի դրանք սպանում են նաև այլ վիրուսներ, վերացնում ՄԻԱՎ-վարակը, տուբերկուլյոզը, հեպատիտներն ու պոլիոմիելիտը, ունեն նաև հակասնկային ազդեցություն։

Ծառայության գինը

Կախված տարածքի տիպից, ախտահանման ինտենսիվությունից, մեզ մոտ գործում է հաշվարկների ճկուն համակարգ ու մատչելի գներ, կարող ենք հավաստիացնել՝ ամենահարմարը Հայաստանում: ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐԸ՝ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՆ ՀԱՂԹԵԼՆ Է: