Ախտահանման հայտերի ընդունում Մուտք

= STOP CORONAVIRUS

9 պաշտպանիչ միջոցներ կորոնավիրուսից

Ձեռքերի, ինչպես նաև փռշտալու և հազալու հիգիենայի պահպանումը չվարակվելու լավագույն միջոցն է: Անհրաժեշտ է.

1 օճառով և ջրով հաճախակի լվանալ ձեռքերը, մանավանդ՝ ուտելուց առաջ և դրանից հետո: Եթե ձեռքերը տեսանելիորեն աղտոտված չեն, օգտագործել ալկոհոլի հիմքով ախտահանիչ, իսկ եթե ձեռքերը տեսանելիորեն աղտոտված են, անհրաժեշտ է լվանալ օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան տևողությամբ: Հազալիս և փռշտալիս բերանն ու քիթը փակել անձեռոցիկով, այնուհետև այն գցել աղբամանը։

2 փոշիացված սպիտակեցնող լուծույթ (1 մասը` 99 մաս ջրով) պարունակող սովորական կենցաղային ախտահանիչով հաճախակի մաքրել և ախտահանել մակերեսները: Այն մակերեսների համար, որոնց վրա չի թույլատրվում սպիտակեցնող նյութեր կիրառել, կարող է օգտագործվել 70% խտությամբ էթանոլ։ Օրական առնվազն մեկ անգամ լոգարանի և սանհանգույցի մակերեսները մաքրել ու ախտահանել փոշիացված սպիտակեցնող լուծույթ պարունակող սովորական կենցաղային ախտահանիչով։ Հագուստ, անկողնային սպիտակեղեն, բաղնիքի և ձեռքի սրբիչներ և այլ պարագաներ օգտագործելուց հետո կանոնավոր լվանալ օճառով ու ջրով կամ մեքենայով՝ 60-90°C ջերմաստիճանում, սովորական լվացքի փոշիով, այնուհետև լավ չորացնել դրանք: 0

3 Դիմակն անհրաժեշտ է օգտագործել վիրուսի տարածումը կանխելու համար: Դիմակ կրելու դեպքում այն պետք է փոխել 3-4 ժամը մեկ, հակառակ դեպքում այն վտանգավոր է դառնում: Ցանկալի է օգտագործել N95 և FFP3 հաստության դիմակները: Բազմանգամյա /տնային պայմաններում պատրաստված/ օգտագործման դիմակները հանելուց հետո պետք է դրանք ախտահանել կամ լվացնել օճառով: 0

4 Եթե վստահ եք, որ անձը վիրուսակիր է, պետք է պարտադիր կրել դիմակ, հագնել ձեռնոց և դնել աչքերը հերմետիկ փակող ակնոց, քանի որ վարակը կարող է փոխանցվել նաև աչքերի միջոցով: 0

5 Եթե հասարակական վայրերում (տրանսպորտ, խանութ և այլն) գտնվելն անխուսափելի է, ապա պետք է մյուսներից պահպանել սոցիալական հեռավորությունը՝ 1․5-2 մետր։ 0

6 Գործուղումների կարելի է մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ խուսափելով վարակի օջախներից։ 0

7 Վատառողջ լինելու դեպքում անհրաժեշտ է մեկուսանալ շրջապատից (պահպանել առնվազն 1 մետր հեռավորություն) և դիմել բժշկի։ 0

8 Օգտագործեք միայն անձնական հիգիենայի պարագաներ (սրբիչ, ատամի խոզանակ): 0

9 Ախտահանեք հեռախոսները, պլանշետները և գրասենյակային այլ սարքավորումները և մակերեսները որոնց հետ շփվում եք: 0