Ախտահանման հայտերի ընդունում Մուտք

= STOP CORONAVIRUS

Հաճախ տրվող հարցեր

Արտերկրից ժամանող քաղաքացիների ջերմությունը չափվում է. ախտանշաններ բացահայտվելու դեպքում նրանք հոսպիտալացվում են համապատասխան բժշկական հաստատություններում, իսկ առողջ լինելու դեպքում 14 օր ինքնամեկուսանում են տանը:

Հայաստան ժամանողները մեկուսացվում են այն դեպքում, եթե գալիս են այն երկրներից, որտեղ ներկայումս կորոնավիրուսային լարված համաճարակային իրավիճակ է: Որևէ միջազգային կազմակերպություն խորհուրդ չի տալիս բոլորին մեկուսացնել, և ապացուցված չէ, որ բոլոր ժամանողներին մեկուսացնելը աշխատող գործիք է։ Բացի դրանից՝, հնարավոր չէ բոլորին անխտիր մեկուսացնել ու կացության անհրաժեշտ պայմաններով ապահովել:

Նոր կորոնավիրուսը շնչառական վարակ է, որը հիմնականում փոխանցվում է վարակված անձի հետ շփման ընթացքում փռշտալիս կամ հազալիս՝ շնչառական կաթիլների միջոցով։ Կարևոր է շնչառական հիգիենայի կանոնների պահպանումը բոլորի կողմից։ Հազալիս կամ փռշտալիս անհրաժեշտ է փակել բերանը և քիթը արմունկով կամ անձեռոցիկով (անձեռոցիկն օգտագործելուց հետո անմիջապես գցել աղբամանը)։ Կարևոր է նաև ձեռքերի հիգիենայի պահպանումը. անհրաժեշտ է պարբերաբար լվանալ ձեռքերը օճառով և ջրով կամ մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով։

Թեև դեռ կարիք կա առավել մանրամասն ուսումնասիրելու, թե ինչ ազդեցություն ունի Նոր կորոնավիրուսային վարակը մարդկանց վրա, այնուամենայնիվ հայտնի է, որ տարեցները և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (օրինակ՝ շաքարային դիաբետ և սրտանոթային հիվանդություններ) գտնվում են Նոր կորոնավիրուսային վարակի ծանր ախտանշանների զարգացման ռիսկի խմբում։

Մարդիկ, ովքեր ապրում կամ ճանապարհորդում են վայրեր, որտեղ շրջանառում է Նոր կորոնավիրուսային վարակը։ Ներկայումս, Նոր կորոնավիրուսային վարակը շրջանառում է Չինաստանում, որտեղ և արձանագրվել է վարակվածների թվի ճնշող մեծամասնությունը։ Այլ երկրներում վարակման դեպքերն արձանագրվել են Չինաստանից ճանապարհորդողների շրջանում, կամ այն անձանց, ովքեր ապրել կամ աշխատել են այնտեղից ժամանած անձանց հետ, ինչպես օրինակ՝ ընտանիքի անդամներ, գործընկերներ կամ բուժաշխատողներ, ովքեր խնամել են պացիենտներին նախքան Նոր կորոնավիրուսային վարակի հաստատվելը։

Ոչ, վիրուսների դեմ հակաբիոտիկներ չեն կիրառվում (կիրառելի են միայն մանրէների դեմ)։ Հետևաբար, հակաբիոտիկները չպետք է կիրառվեն նաև որպես նոր կորոնավիրուսային (2019-nCoV) վարակի կանխարգելման կամ բուժման միջոց։ Այնուամենայնիվ, հակաբիոտիկներ կարող են նշանակվել, եթե դուք հոսպիտալացվել եք կորոնավիրուս (2019-nCoV) ախտորոշմամբ և Ձեզ մոտ առկա է համակցված մանրէային վարակ։

Ոչ, ներկա պահին ապացուցված չէ, որ ընտանի կենդանիներ (կատու կամ շուն) պահող անձինք վարակվել են նոր կորոնավիրուսային վարակով (2019-nCoV) կամ տարածել են այն։

Ոչ։ Այս պահի դրությամբ նոր կորոնավիրուսային վարակի (2019-nCoV) կանխարգելման կամ բուժման համար որևէ դեղամիջոց չի առաջարկվում։ Մինչդեռ, վարակված անձանց ախտանշանները թեթևացնելու կամ բուժելու նպատակով նշանակվում է համապատասխան խնամք, իսկ ծանր դեպքերում՝ ախտանշանային բուժում։ Բուժման որոշ եղանակներ ուսումնասիրության փուլում են և կանցնեն կլինիկական փորձարկումներ։ ԱՀԿ-ն, իր գործընկերների հետ համատեղ, աջակցում է աշխատանքների կազմակերպման գործընթացին։

Նոր կորոնավիրուսային վարակը, ինչպես և այլ շնչառական հիվանդությունները, կարող է առաջացնել թեթև ախտանշաններ՝ հարբուխ, կոկորդի ցավ, հազ և ջերմություն։ Որոշ անձանց մոտ այն կարող է ավելի ծանր ընթանալ և հանգեցնել թոքաբորբի կամ դժվարացած շնչառության։

Կորոնովիրուսը կենդանական ծագման հիվանդություն է, որը փոխանցվում է կենդանիներից մարդուն։